Ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է ձյուն

08.11.2021, 13:51
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է ձյուն
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է ձյուն

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայանում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 08-ի ցերեկը, 09-ին, 10-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ: 

Հանրապետության տարածքում նոյեմբերի 08-ի ցերեկը, 09-ին, 10-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը 10-12 աստիճանով:–0–