396.55
6.46
394.66
0
Եղանակը Երևանում
Հայ

Ժամը 15։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է. ՊՆ (ՎԻԴԵՈ)

15:57
14 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ժամը 15։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ժամը 13։00–ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները` թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ–ներ։

Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։

«Սա հերթական վկայությունն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։

Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:51
09 Նոյեմբերի 2022
Հայաստանում նոր բանկ է գրանցվել
Հայաստանում նոր բանկ է գրանցվել
18:17
09 Նոյեմբերի 2022
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում
12:51
09 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
23:39
08 Նոյեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
20:20
08 Նոյեմբերի 2022
ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորը մեղադրվում է մոտ 100 հազար դոլար հափշտակելու մեջ
ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորը մեղադրվում է մոտ 100 հազար դոլար հափշտակելու մեջ
18:40
08 Նոյեմբերի 2022
Անձնագրային և վիզաների վարչությունում գործելու է էլեկտրոնային հերթագրում․ ներկայացվել է հերթագրման կարգը (ՎԻԴԵՈ)
Անձնագրային և վիզաների վարչությունում գործելու է էլեկտրոնային հերթագրում․ ներկայացվել է հերթագրման կարգը. ՎԻԴԵՈ
18:37
08 Նոյեմբերի 2022
Երևանցիներին կիրազեկեն պատսպարման վայրի գտնվելու մասին
Երևանցիներին կիրազեկեն պատսպարման վայրի գտնվելու մասին
20:40
07 Նոյեմբերի 2022
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը (ՖՈՏՈ)
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՖՈՏՈ
18:42
07 Նոյեմբերի 2022
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
16:30
07 Նոյեմբերի 2022
Ջերմուկում ճոպանուղին չի գործում ադրբեջանական գնդակոծությունից հետո վնասվելու պատճառով. մարզպետ
Մարզպետն ասաց, որ այս պահին վտանգ չի տեսնում, եթե ճոպանուղու աշխատանքը վերականգնվի, սակայն չի բացառում հակառակորդի կողմից հնարավոր հարձակման ռիսկը
10:08
07 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
09:59
07 Նոյեմբերի 2022
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը - ԱԳՆ
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը - ԱԳՆ