Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են կազմակերպել` բողոքելով զինծառայողներին Արցախ ուղարկելու դեմ
08.01.2021,
12:12
Ծնողները բողոքում են, որ իրենց երեխաներին ուղարկելու են Արցախ իրենց կամքին հակառակ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ժամկետային զինծառայողների ծնողներն ակցիա են կազմակերպել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի շենքի մոտ։
Ծնողները բողոքում են, որ իրենց երեխաներին ուղարկելու են Արցախ իրենց կամքին հակառակ։ Խոսքը ժամկետային զինծառայողների մասին է, որոնք եկել էին արձակուրդ և պետք է վերադառնան դիրքեր։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ թույլ չի տա հայ զինվորականների շարասյունը մտնի Արցախ, և նրանց ժամանակավորապես տեղակայել են համալսարանի տարածքում։
«Չենք ուզում, որ երեխաները գնան Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ։ Չկա երաշխիք, որ նրանք տեղ կհասնեն։ Մենք ուզում ենք, որպեսզի Պաշտպանության նախարարությունը վստահեցնի, որ երեխաները ծառայելու են Հայաստանի տարածքում», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք նշել են, որ զինծառայողներին իրազեկել են, որ կտեղափոխեն և կտեղակայեն մշտական տեղակայման վայրերում, սակայն չեն նշում, թե որտեղ, և ոչ մեկ չի տալիս անվտանգության երաշխիքներ։
Ավելին, ինչպես նշում են ծնողները, նրանց երեխաներին սպառնում են դատով, եթե նրանք հրաժարվեն գնալ։
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպել Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ` պարզաբանումներ ստանալու համար։–0–
Загружается новость ... "Лево"