Ժամանակավորապես կասեցվել է ՃՈ ստորաբաժանումներից մեկի աշխատանքը
10.07.2020,
20:13
ՃՈ–ն զգուշացնում է. ժամանակավորապես կասեցվել է ՃՈ ստորաբաժանումներից մեկի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հվաշառման-քննական ստորաբաժանման աշխատանքը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Ստորաբաժանման աշխատանքի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Այն անձինք, որոնք անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն ունեն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում: Որոշակի անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», – հայտնում են ՃՈ–ից:–0–