ՃՈ–ն զգուշացնում է. տեղադրվել է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

07.09.2022, 11:16
ՃՈ–ն զգուշացնում է. տեղադրվել է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ՃՈ–ն զգուշացնում է. տեղադրվել է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հաղորդում է, որ հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու և հնարավոր պատահարների թիվը նվազացնելու նպատակով, Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոսի փողոց հատման վայրում տեղադրվել է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող, հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին։

Նմանօրինակ այլ խաչմերուկներում ևս կտեղադրվեն լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշաններ։–0–