ՃՈ-ն զգուշացնում է. վարորդական իրավունքի վկայական ստանալու թեստերի նոր հարցաշար է կազմվել
10.03.2022,
21:06
ՃՈ-ն զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, որը ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:
«Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։ Մինչ նոր հարցաշարի գործարկումը տեսական քննությունները կընդունվեն նախկինում հրապարակված գիտելիքների ստուգման թեստերի հիման վրա», - հայտնում են ոստիկանությունից։-0-