622.96
7.02
531.17
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ խախտումների համար կներդրվի բալային համակարգ, որոշ խախտումների դեպքում կկիրառվի կալանք

16:23
16 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծեր վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ 

Օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, նոր մոտեցմամբ նախատեսվում է հրաժարվել «զանցանք–տուգանք» համակարգից և կիրառել զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիասնությունը։

«Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով», – նշել ՀՀ փոխոստիկանապետը։

Նրա խոսքով, այս փոփոխության արդյունքում բյուջետային մուտքերը կկրճատվեն 2,7 մլրդ դրամով։

«Տուգանքների չափերի բարձրացումն այլևս ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվը։ Ավելին, դա հանրային ընկալման մեջ ձևավորել է հետապնդումների ենթարկելու համոզմունք: Բարձր տուգանքները նաև ազդեցություն են թողնում սոցիալական տարբեր խմբերի պատկանող վարորդների վարքի վրա», – նշեց Քոչարյանը։

«Վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում ինքնաշխատ եղանակով այդ 9 միավորից հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է: Տուգանային միավորի չափը սահմանվում է` ելնելով հանրային վնասակարության աստիճանի», – ասաց ՀՀ փոխոստիկանապետը։ 

Նրա խոսքով, եթե մեկ տարվա ընթացքում խախտումներ կատարելը հանգեցնում է 9 միավորի սպառմանը, ապա կիրառվելու է վարորդական իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը վերականգնվելու է և նորից տրվելու է 9 միավոր: Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք։

Միաժամանակ, վարորդական իրավունքից 6 ամսով զրկված վարորդը կարող է երեք ամիս անց հանձնել տեսական քննություն և ժամկետից շուտ հետ ստանալ վարորդական իրավունքը: Եթե վարորդը մեկ տարվա ընթացքում մնացորդում ունի 3 և պակաս միավոր, նա կարող է տեսական քննություն հանձնելու միջոցով մեկ անգամ հետ վերադարձնել երկու միավոր:

ՀՀ փոխոստիկանապետը նաև նշեց, որ որոշ իրավախախտումներ կքրեականացվեն։

«Վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու համար սահմանվել է 200-300 հազար դրամի չափով տուգանք կամ կալանք`մինչև 2 ամիս ժամկետով: Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար նախատեսվել է 300-500 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով», – նշել Քոչարյանը։ 

Օրենքի ուժի մեջ մտնումը նախատեսվում է 6 ամսից։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:07
01 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում․ նախօրեին հաստատվել է 1097 նոր դեպք, առողջացել է 617 մարդ, մահացել է 18 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում․ նախօրեին հաստատվել է 1097 նոր դեպք, առողջացել է 617 մարդ, մահացել է 18 մարդ
10:57
01 Ապրիլի 2021
Առանց Շուշի ապրել չկարողացավ...81 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը. Հատուկ ռեպորտաժ (ՎԻԴԵՈ)
Առանց Շուշի ապրել չկարողացավ...81 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը. Հատուկ ռեպորտաժ. ՎԻԴԵՈ
22:17
31 Մարտի 2021
Հայ զինվորները հայտնվել են «ԿՈԼՑՈՅԻ» մեջ, ովքե՞ր են Փաշինյանի մտերիմները և ի՞նչ են որոշել նախկինները. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայ զինվորները հայտնվել են «ԿՈԼՑՈՅԻ» մեջ, ովքե՞ր են Փաշինյանի մտերիմները և ի՞նչ են որոշել նախկինները. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:28
31 Մարտի 2021
Մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը
Մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը
15:01
31 Մարտի 2021
Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. Հակոբ Արշակյան
Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. Հակոբ Արշակյանը հաստատել է իր հրաժարականի լուրերը
12:42
31 Մարտի 2021
Հակոբ Արշակյանը հրաժարակա՞ն է տվել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնից. պարզում ենք իրավիճակը
Հակոբ Արշակյանը հրաժարակա՞ն է տվել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնից. պարզում ենք իրավիճակը
12:21
31 Մարտի 2021
ՔԿ նախագահի նախկին տեղակալը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ` աշխատելով նախկին պաշտոնում ընդամենը մի քանի օր
ՔԿ նախագահի նախկին տեղակալը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ` աշխատելով նախկին պաշտոնում ընդամենը մի քանի օր
11:04
31 Մարտի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1148 նոր դեպք, 459 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1148 նոր դեպք, 459 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
22:51
30 Մարտի 2021
Պատերազմը հերոս Առնոյից խլել է երկու ոտքերը, բայց ոչ` լավատեսությունը. ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ (ՎԻԴԵՈ)
Պատերազմը հերոս Առնոյից խլել է երկու ոտքերը, բայց ոչ` լավատեսությունը. ԲԱՑԱՌԻԿ ԶՐՈՒՅՑ. ՎԻԴԵՈ
21:28
30 Մարտի 2021
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
Փաշինյանի գլխավորությամբ այսօր Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
19:54
30 Մարտի 2021
Ծառուկյանը պլանավորում է ճոխ հարսանիք, Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հարաբերություններն էլ լարվել են. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ծառուկյանը պլանավորում է ճոխ հարսանիք, Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հարաբերություններն էլ լարվել են. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:53
30 Մարտի 2021
Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ` միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար