Իսկական ձմեռ. Հայաստանի մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)

06.10.2021, 12:02
Իսկական ձմեռ. Հայաստանի մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում.ՎԻԴԵՈ
Իսկական ձմեռ. Հայաստանի մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի որոշ շրջաններում արդեն ձմեռ է։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, որ Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրերում, Վանաձորում առատ ձյուն է տեղում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Դիլիջանի թունելի մոտակայքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Մեղվահովիտ և Աթան գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։–0–