439.88
4.45
403.71
+7
Եղանակը Երևանում
Հայ

«Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա». Փաշինյանի խորհրդականը մեկնաբանել է «Պոբեդայի» հայտարարությունը

11:10
08 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը մեկնաբանել է Գյումրի նախատեսված չվերթերը դադարեցնելու մասին «Պոբեդա» լոուքոսթերի հայտարարությունը։ 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՏԱՍՍ–ը, հղում անելով ավիաընկերության աղբյուրին, «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի իրականացվող չվերթերը։ Նշվել է, որ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի սիստեմատիկ թերլցման հետ։ 

Ճաղարյանի խոսքով, ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին: 

Загружается новость ... "Лево"

«Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի», – նշել է Ճաղարյանը Facebook–յան իր էջում: 

Որպես եզրակացություն նա ներկայացրել է երեք տարբերակ։ 

Ճաղարյանի խոսքով, ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել: 

«Որոշել են իրենք էլ օգտվեն Դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից: Ու «պատահաբար» էդ ցանկությունը համընկավ «Արմենիա» ավիաընկերության դեպի Մոսկվա թռիչքները սկսելու հե՞տ: Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա», – ընդգծել է Ճաղարյանն`ավելացնելով, որ կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ: 

Վարչապետի խորհրդականի խոսքով, նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ: 

«Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: Ւսկ իրենք բազմաթիվ շնորհակալագրեր են շռայլել «Շիրակ» օդանավակայանին սպասարկման որակի վերաբերյալ:  Հետո` նրանք Գյումրիում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը։ Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը», – նշել է Ճաղարյանը` հավելելով, որ այս իրավիճակը զգայուն ազդակ է մեր ընկերությունների մուտքը սեփական շուկա ապահովելու և նրանց պոբեդաների հետ մրցակցության անօրինական մեթոդներից պաշտպանելու համար: 

«Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա: Հայաստանը պետք դառնա ավիացիոն փոխադրումներ կատարող ինքնաբավ երկիր: Եվ ոչ 5 կամ 10 տարի հետո:

Մեր շուկայի կարգավորման միակ գրավականը հայկական ավիաընկերություններն են», – եզրափակել է Ճաղարյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան