429.51
4.27
395.68
+1
Եղանակը Երևանում
Հայ

Իրավիճակը պայթյունավտանգ է .«Ալյանս» կուսակցությունը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնամուխ լինել մեծ դաշինքի ձևավորման գործընթացին

14:21
19 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Ալյանս» կուսակցությունը վերանայել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը և ձեռնամուխ է եղել մի շարք այլ ուժերի և անհատների հետ մեծ դաշինքի ձևավորման գործընթացին։

«Ելնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից, հերթական լայնածավալ պատերազմի վտանգի առկայությունից, կառավարման, մեղմ
ասած,վտանգավոր ու պետականակործան ընթացքից՝ անհրաժեշտ ենք համարում շտապ վերանայել քաղաքական ուժերի մոտեցումները նաև ներքաղաքական իրավիճակի առումով», – նշվում է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված կուսակցության հայտարարության մեջ։

Կուսակցությունումը կարծում են, որ հարկավոր է առավելագույնս մոբիլիզացնել բոլոր այն ուժերը, որոնք իրապես մտահոգ են Հայրենիքի ճակատագրով։

«Անհրաժեշտ է համախմբվել, ստեղծել ամենամեծ ու լայն միավորումը, որում կընդգրկվեն հայաստանյան քաղաքական ուժեր, ակտիվ նախաձեռնություններ և կարող անհատներ, սփյուռքի կառույցներ, և անդառնալի իրադարձությունների նախաշեմին կանգնած մեր երկրի ճակատագրով իրապես մտահոգ բոլորը», – նշվում է հայտարարության մեջ։

«Եթե Աստծո կամոք, մինչև արտահերթ ընտրությունների օրը խաղաղություն պահպանվի, համախոհ քաղաքական ուժերի առանձին մասնակցությունը ընտրություններին այլևս ճիշտ չէ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ալյանս կուսակցությունը վերանայել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը և ձեռնամուխ է եղել մի շարք այլ ուժերի և անհատների հետ մեծ դաշինքի ձևավորման գործընթացին։ Կոչ ենք անում միավորվել, պահն է մի կողմ դնել բոլոր հարցերն առանց բացառության, բացի մեկ բանից` երկրի փրկությունը», – նշվում է հայտարարության մեջ։

Նախօրեին ՀՀ ՊՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ փոփոխություն չի կրել։

«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների, առանց նախապայմանների, իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ