Ինչո՞ւ եք ձեզ կոտորում ԿԳՄՍՆ–ի անհասկանալի հանձնարարականները կատարելու համար. Զոհրաբյան

15.09.2020, 19:23
Ինչո՞ւ եք ձեզ կոտորում ԿԳՄՍՆ–ի անհասկանալի հանձնարարականները կատարելու համար. Զոհրաբյանն ԱԺ–ում նկարներ ցույց տվեց
Ինչո՞ւ եք ձեզ կոտորում ԿԳՄՍՆ–ի անհասկանալի հանձնարարականները կատարելու համար. Զոհրաբյան
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ խոսեց նախօրեին Հայաստանում առաջին դասարանցիների դպրոց գնալու մասին։

Загружается новость ... "Лево"

«Բոլոր ժամանակներում եղել են կան ու լինելու են Հռոմի պապից ավելի կաթոլիկ մարդիկ, որոնք իրենց վրա իջեցված հանձնարարականը էնպիսի ջանադրությամբ են տրանսֆորմացնում և կատարում, որ արդյունքում ունենում ենք ուղղակի խեղաթյուրված պատկեր», – նշեց նա։

Զոհրաբյանը ցույց տվեց լուսանկար, որտեղ երեխաները դպրոցի մոտ ձեռքերը վեր են պարզել։

«Ռազմագերիների նման փորքահասակ երեխաները բարձրացրել են ձեռքերը, որպեսզի սույն տիկինը, ենթադրաբար ուսուցիչը, ճեմելով մոտենա երեխաներին և չափի ջերմությունը: Հարց. ո՞րն է իմաստը երեխաների ձեռքերը բարձրացնելու: Երկրորդ նկարում երեխաները պարանից բռնված են: Լավ, հասկացանք ձեր ստրկամտությունը երկար անունով կրող նախարարությունից իջեցված շատ դեպքերում անհասկանալի հանձնարարականները կատարելու համար, էս ինչի՞ եք կոտորում ձեզ: Ես դիմում եմ ծնողներին՝ ինչո՞ւ եք թույլ տալիս ահա այսպես կանգնեցնեն ձեր երեխաներին»,-ասաց նա:–0–