Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է (ՎԻԴԵՈ)
09.11.2023,
15:03
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հավաստի տվյալներ, որ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով հետախուզվող Տիգրան Խ.-ն թաքնվում է Երևանի Ուլնեցու փողոցի մի առանձնատանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Հետագա միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 9-ին նա հայտնաբերվեց առանձնատան թաքստոցում և ներկայացվեց նախաքննության մարմին:
Այս տարվա հունիսի 19-ին, ժամը 21.40-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության էր դիմել մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նա վնասվածքը ստացել էր Գորիսի Արցախյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում` վերոհիշյալ Տիգրանի հետ վիճաբանելու ընթացքում նրա մոտ ապօրինի պահվող հրազենից արձակած կրակոցի հետևանքով։
Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնել են, որ Տ․ Խաչատրյանը Սյոնիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Սուրիկ Խաչատրյանի որդին է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–