Ինչպես են Չինաստանում պատրաստում Հայաստան ուղարկվող ավտոբուսները.Մարությանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
28.06.2021,
10:55
Ինչպես են Չինաստանում պատրաստում Հայաստան ուղարկվող ավտոբուսները.Մարությանը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Չինաստանի Ժոնգտոնգ գործարանում պատրաստվում 8,5 մետրանոց ավտոբուսները, որոնք պետք է ուղարկվեն Հայաստան։
ՄԺոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար», – նշել է Մարությանը Facebook–յան իր էջում:
Նա հիշեցրել է, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:
«Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը», – նշել է Մարությանը:
Այս տարվա ապրիլին Մարությանը հայտնել էր, որ CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես, օդորակիչներով, LED լուսատախտակներով և հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։–0–