Ինչպես անվտանգ գնումներ կատարել. Ամանորյա շոփինգի խորհուրդներ

23.12.2021, 17:01
Ինչպես անվտանգ գնումներ կատարել. Ամանորյա շոփինգի խորհուրդներ
Ինչպես անվտանգ գնումներ կատարել. Ամանորյա շոփինգի խորհուրդներ
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տոնական գնումներն արդեն սկսվել են: Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե ինչ մթերք գնել, որտեղից և ինչպես խուսափել թունավորումներից:

Նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ:

Անհրաժեշտ է.
  • գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,
  • աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
  • գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
  • օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
  • չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
  • պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին:-0-