437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ կլինի, եթե Քոչարյանի դաշինքը հրաժարվի մանդատներից. ԿԸՀ–ն խոստանում է պարզաբանել իրավիճակը

14:25
21 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը հրաժարվի մանդատներից։

Քվեարկության նախնական արդյունքների ամփոփումից հետո «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում։ Դաշինքում նշել են, որ քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները։

«Ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացվեն քվեարկությունից հետո  յոթերորդ օրը, մինչ այդ մենք կուսումնասիրենք տվյալները, կստուգենք բոլոր ահազանգերը և անհրաժեշտության դեպքում կկատարենք շտկումներ», – ասաց Մուկուչյանը երկուշաբթի լրագրողներին ԿԸՀ նիստից հետո։

Ինչպես նշեց Մուկուչյանը, իրականացվել է ընտրական գործընթացի մոնիտորինգ այն ընտրական տեղամասերում, որտեղից ստացվել են տվյալները, չեն եղել անվավեր քվեաթերթիկների հետ կապված լուրջ խնդիրներ, բայց բոլոր դեպքերը կուսումնասիրվեն։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է լինել, եթե «Հայաստան» դաշինքը հրաժարվի բոլոր մանդատներից` նա նշեց, որ շատ բաներ պետք է պարզաբանի օրենսդրությունը, որը դեռ պետք է ուսումնասիրել։

«Այս պահին մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ մենք չունենք։ Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատներն ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով, այդ ժամանակ այն փոխանցվում է ցուցակում հաջորդ թեկնածուին։ Բայց քանի որ օրենքով խորհրդարանում պետք է լինի ընդդիմություն, մենք անպայման հանդես կգանո պարզաբանումով և մանդատների բաշխմամբ ու կներկայացնենք բոլոր մանրամասները», – ասաց Մուկուչյանը։

Նա նշեց, որ մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, ովքեր Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները։ Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող։

«Եթե որևէ ուժի ցուցակի բոլոր անձինք հրաժարվեն մանդատներից, դա նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, և խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան, բայց մենք չենք քննարկել նման տարբերակներ։ Դեռևս դժվարանում եմ ասել` նշանակու՞մ է դա, որ կլինեն նոր ընտրություններ, և, ըստ էության, դա ներառված չէ ԿԸՀ–ի լիազորությունների մեջ։ Մեր խնդիրն ընտրությունների անցկացումն է, արդյունքների ամփոփումն ու մանդատների բաշխումը, սրանով մեր լիազորություններն ավարտվում են». – ասաց Մուկուչյանը։

Ինչ վերաբերում է ձայների հաշվարկի սկզբում տարբեր քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներին, ապա նրա խոսքով ամեն դեպքում այդ ընտրական տեղամասերում փորձել են առավելագույնս կարճ ժամկետներում վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։

«Տեխնիկայի հետ կապված խնդիրներ չեն եղել, քանի որ եղել են անհրաժեշտ մարտկոցներ քվեարկության ընթացքում։ Հիմնական խնդիրն արձանագրվել է տեսախցիկների հետ, բայց դրանք միացել են էլեկտրաէներգիայի մատակարարումից անմիջապես հետո», – ասաց Մուկուչյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ