«Ւմ քայլից» ևս մեկ պատգամավոր վայր է դրել մանդատը

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:–0–