Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
11.06.2021,
11:26
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը նախօրեին նիստի ժամանակ հավանություն է տվել ԵՄ–ի հետ համաձայնագրին, որը վերաբերում է 3մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցությանը։
Միջոցները հատկացվել են «կոնյակ» բառի փոխարեն ալկոհոլային խմիչքի համար նոր ապրանքանիշի ստեղծմանը` արտաքին շուկաներում այն հանրաճանաչ դարձնելու և մրցունակությանն աջակցելու նպատակով։
Կոնյակ արտադրող հայկական ընկերությունների կողմից նման մակնշումից աստիճանաբար հրաժարվելու մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017թ.–ի նոյեմբերին։ Դա պարտադիր ներառված է Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզում։ Նույն փաստաթղթով Հայաստանը պարտավորվում է հրաժարվել «շամպայն» անվանումից։
Հայկական արտադրողները պետք է «կոնյակ» անվանումից վերջնականապես հրաժարվեն 2043թ.–ին, սակայն «կոնյակ» անվանումով ալկոհոլի նոր խմբաքանակը կարգելվի արտադրել արդեն 2032թ.–ից, ինչից հետո մինչև 2043թ.–ը Հայաստանը պետք է վաճառի հին պաշարները։–0–