Հունիսի 1–ին փակ է լինելու Երևանի կենտրոնական պողոտաներից մեկը (ՎԻԴԵՈ)
31.05.2019,
16:08
Հունիսի 1–ին փակ է լինելու Երևանի կենտրոնական պողոտաներից մեկը:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 1–ին փակ է լինելու Երևանի կենտրոնական պողոտաներից մեկը։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:
Բացի այդ, մայիսի 31-ին, ժամը 20.00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք:–0–