Հրազդանի քաղաքապետն ուղիղ եթերում փորձում է հատել Սևանա լիճը (ՈւՂԻՂ)

24.08.2021, 13:09
Հրազդանի քաղաքապետն ուղիղ եթերում փորձում է հատել Սևանա լիճը.ՈւՂԻՂ
Հրազդանի քաղաքապետն ուղիղ եթերում փորձում է հատել Սևանա լիճը (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին Սևակ Միքայելյանը, ով Հրազդանի քաղաքապետն է, այս րոպեներին փորձում է լողալով հատել Սևանա լիճը։

Միքայելյանի Facebook–յան էջում ընթանում է ուղիղ եթեր, որի միջոցով կարելի է առցանց հետևել, թե ինչպես է նա լողալով հատում Սևանա լիճը։

Ինչպես նշել է Միքայելյանը, նա իր այդ քայլով փորձում է խթանել առողջ ապրելակերպը։

«Փորձում եմ անդադար լողալով հատել Սևանա լճի՝ Չկալովկայից Վանատուր լողափ ընկնող հատվածը», – նշված է հաղորդագրության մեջ։–0–