ՀՐԱՏԱՊ. Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից
24.02.2022,
15:10
Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից», - ասված է հրամանագրում:
Հրամանագիրը ստորագրվել է այսօր։–0–