415.41
6.28
395.59
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

13:19
26 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքները, հաղորդում է panorama.am–ը։

Ըստ այդմ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 2 299 քվե։ «Հզոր համայնք» դաշինքի օգտին քվեակել է 1327 ընտրող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 181 մարդ, «Հանրապետություն» կուսակցության՝ 539 մարդ։

Թալինում նույնպես ՔՊ-ն հաղթանակ է տարել։ Փաշինյանի գլխավորած ուժի օգտին քվեարկել է 7 990 թալիցի, երկրորդ տեղում «Արդար Հայաստան» կուսակցությունն է՝ 2 323 քվեով, հաջորդում է ՀՅԴ-ն 1 193 քվեով, «Ապրելու երկիր»-ը ստացել է 913 ձայն, «Կայունություն»՝ը 879։

Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5 257 քվե։

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում ՔՊ-ն հաղթել է 48 ձայնի տարբերությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1 731 քվե, ՔՊ-ն՝ 1 779։

Լոռի Բերդ համայնքում էլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն առաջատար է։ Այստեղ ՔՊ-ի օգտին քվեարկել է 1 254 ընտրող, «Ապրելու երկիր»-ը ստացել է 619 քվե, «Հանրապետություն»-ը՝ 338։

Նույն մարզի Տաշիր համայնքում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է տարել։ «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 5 904 ձայն, ՔՊ-ն՝ 2 376։

Ալավերդցիներն էլ մերժել են Փաշինյանի թեկնածուին։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6 791 քվե, ՔՊ-ն՝ 6 557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316։

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում էլ ՔՊ-ն պարտվել է՝ ստանալով 5 571 քվե։ «Միասնական համայնք» դաշինքի օգտին քվեարկել է 6 812 մարդ։ «Ապրելու երկիր»-ը ստացել է 879 քվե։

Նույն մարզի Ակունք համայնքում ՔՊ-ն ստացել է 2 708 ձայն, «Համախմբում» կուսակցությունը՝ 2 098 քվե։

Բյուրեղավանում հաղթանակ է տոնել «Միասնություն» դաշինքը՝ ստանալով 2 079 քվե։ ՔՊ-ն ստացել է 1 247 քվե, «Արադար Հայաստան»-ը՝ 1 157, ՀՅԴ-ն՝ 166։

Ջրվեժ համայնքում ՔՊ-ն առանց մրցակից է, ստացել է 2 084 քվե։

Շիրակի մարզի Անի համայնքում հաղթանակ է տոնել «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 քվե։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 730-ով քիչ մարդ, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 1 037 ձայն։

Շատերի համար անակնկալ է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում Փաշինյանի թիմակցի հաղթանակը։ ՔՊ-ի օգտին այստեղ քվեարկել է 4 093 մարդ, «Աշխատանք և արդարություն» կուսակցությունը ստացել է 2 693 քվե, «Մեկ Հայաստան»-ը՝ 979, «Զարգացող համայնք»-ը՝ 570, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794, ՀՅԴ-ն՝ 403։

Քաջարանում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է տարել։ «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին քվեարկել է 3 127 ընտրող, ՔՊ-ն ստացել է 1 118, «Դեպի Միասնություն» դաշինքը՝ 482։

Վայոց Ձորի Արենի համայնքում ՔՊ-ն ստացել է 3 281 քվե, «Հանրապետություն»-ը՝ 388։
Եղեգիս համայնքում էլ ՔՊ-ն ստացել է 1 593 ձայն, «Ազատական» կուսակցությունը 1 162, «Վերելք» կուսակցությունը՝ 45։

Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։

Հիշեցնենք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Ալագյազում 773 քվեով հաղթանակ է տոնել Մախմուդով Ջասմը, մյուս թեկնածուն՝ Անզոր Ուռուսյանը ստացել է 444 քվե։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210): Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:37
07 Դեկտեմբերի 2022
Զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար
Պայմանագրային զինծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար
12:30
07 Դեկտեմբերի 2022
«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» ԵՊՀ ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպել էր ճանաչողական շրջայց Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում
«ԳՊՄ Գոլդ» ընկերությունը կադրերի պատրաստման հարցին առաջնահերթ կարևորություն է տալիս
10:41
07 Դեկտեմբերի 2022
Տաք ձմեռը կապվա՞ծ է երկրաշարժի հավանականության հետ. պարզաբանում Սուրենյանը
Գագիկ Սուրենյանը պարզաբանել է՝ արդյոք տաք ձմեռը կապված է երկրաշարժի հավանականության հետ
09:59
07 Դեկտեմբերի 2022
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
09:21
07 Դեկտեմբերի 2022
Հայաստանի պատմության ամենասարսափելի երկրաշարժից անցել է 34 տարի.10 փաստ ողբերգության մասին
Հայաստանի պատմության ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցավ 34 տարի: Ներկայացնում ենք 10 փաստ, որոնք կապված են այդ ողբերգության հետ
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
19:21
06 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում ժամկետանց մթերք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում ժամկետանց մթերք է հայտնաբերվել. ՖՈՏՈ
18:19
06 Դեկտեմբերի 2022
Ձերբակալվել է նախկին քաղաքապետի տեղակալը
Ձերբակալվել է նախկին քաղաքապետի տեղակալը
16:26
06 Դեկտեմբերի 2022
Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
15:00
06 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկը երկարաձգել է թվային քարտի 1 դրամով տրամադրման ակցիան
Արդշինբանկը մինչև դեկտեմբերի 17-ը երկարաձգել է Visa Digital վճարային քարտի տրամադրման ակցիան
13:44
06 Դեկտեմբերի 2022
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման. շուտով Երևանում նոր MAN ավտոբուսներ կհայտնվեն
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման
13:37
06 Դեկտեմբերի 2022
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը չի գործի
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը  չի գործի