Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները

10.06.2023, 11:43
Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները
Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները․ հունիսի 9-ին քննությունների առաջին օրն է։


Դիմորդներն քննություններ են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Նշված առարկաների քննությունները կազմակերպվել են 15 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում։

Քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից «Քիմիա»՝ 1154, և «Ռուսաց լեզու»՝ 292:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է քննական թեստերի ճիշտ պատասխանները։ Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար։

Միասնական հաջորդ քննությունը կանցկացվի հունիսի 13-ին՝ «Օտար լեզուներ» առարկայից:-0-