Հինգշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները
17.01.2020,
08:00
Ներկայացնում ենք հինգշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էդգար Գևորգյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։
- Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված ծննդաբերության դեպքին։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ դժգոհություն է հայտնել երկրի հեռուստատեսային շուկայում առկա մենաշնորհային իրադրությունից:
- Ucom-ը հաստատել է VEON Ltd. ընկերության հետ Հայաստանում հնարավոր գործարքի վերաբերյալ քննարկումներ վարելու փաստը։
- Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է։–0–