Հիմնանորոգում, փլուզում. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

26.06.2023, 09:30
Հիմնանորոգում, փլուզում. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Հիմնանորոգում, փլուզում. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Փրկարար ծառայությունը ներկայացնում է իրավիճակը Հայաստանի ճանապարհներին։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Լոռու մարզի Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 25-ին, ժամը 02:20-ին Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող «Ախթալշին» ԲԲԸ ԱԳԼՃԿ-ի տարածքում տեղի է ունեցել փլուզում։

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով հենապատի բետոնե կառուցատարրերը և հողազանգվածը թափվել է «Ախթալշին» ԲԲԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի տարածք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը. ճանապարհը երկկողմանի փակ է:
Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:-0-