Հիմա էլ «Գառնի» տաճարի մո՞տ է փարթի, ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

28.07.2020, 13:40
Հիմա էլ «Գառնի» տաճարի մո՞տ է փարթի, ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է. ՎԻԴԵՈ
Հիմա էլ «Գառնի» տաճարի մո՞տ է փարթի, ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԿԳՄՍ Ն–ն պարզաբանել է համացանցում տարածված տեսանյութի շուրջ ստեղծված իրավիճակը։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ hraparak.am–ը տեսանյութ էր հրապարակել` նշելով, որ «Գառնու» տաճարի մոտ փարթի է կազմակերպվել։

«Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրեւ թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը», – նշվում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի Facebook–յան էջում։

Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի, նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։–0–