Հենրիխ Մխիթարյանը հայրիկ կդառնա (ՎԻԴԵՈ)

30.10.2019, 11:53
Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է հայրիկ դառնալ։
Հենրիխ Մխիթարյանը հայրիկ կդառնա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու նրա կինը` Բեթթի Վարդանյանը երեխա են սպասում։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մխիթարյանն ու Բեթթին զբոսնում Հռոմում։ Տեսանյութում պարզ երևում է Բեթթիի կլորիկ փորիկը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը և հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը` Բեթթին, պսակադրվել են այս տարվա հունիսի 17–ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։–0–



Տեսանյութը` Marzik–ի