Հայտնի է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ամսաթիվը

26.10.2022, 15:48
Հայտնի է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ամսաթիվը:

«Այո, հանդիպումը տեղի կունենա: Այն կանցկացվի հոկտեմբերի 31-ին Սոչիում», - ասաց Սիմոնյանն այսօր լրագրողներին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է եռակողմ գագաթնաժողովի հարաբերությունների կարգավորումը քննարկելու համար: Կրեմլից խոստացել էին ավելի ուշ հայտնել գագաթնաժողովի անցկացման ամսաթիվն ու վայրը:-0-