Հայտնաբերվել է Երևանի Օղակաձև այգում գտնվող Հոլոքոստի և Ցեղասպաության զոհերի հուշարձանը պղծած անձը

17.02.2021, 13:58
Հայտնաբերվել է Երևանի Օղակաձև այգում գտնվող Հոլոքոստի և Ցեղասպաության զոհերի հուշարձանը պղծած անձը
Հայտնաբերվել է Երևանի Օղակաձև այգում գտնվող Հոլոքոստի և Ցեղասպաության զոհերի հուշարձանը պղծած անձը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է Երևանի Օղակաձև այգում տեղադրդված Հոլոքոստի և Ցեղասպաության զոհերի հուշարձանը պղծած անձը։

Հիշեցնենք, որ Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:–0–