Հայկական հեղափոխության 2–րդ փուլը. վարչապետը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը
19.05.2019,
20:12
Հայկական հեղափոխության 2–րդ փուլը. վարչապետը կոչ է արել արգելափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։ Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Նա նաև նշել է, որ վաղը ժամը 12.00-ին կհայտարարի Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը:
«Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն», – նշել է ՀՀ վարչապետը։–0–