Հայկական բանակը չի զիջելու, նախագահն ունի միայն մեկ ելք. ընդդիմության առաջնորդները` հանրահավաքի ժամանակ (ՈւՂԻՂ)

09.03.2021, 18:23
Հայկական բանակը չի զիջելու, նախագահն ունի միայն մեկ ելք. ընդդիմության առաջնորդները` հանրահավաքի ժամանակ. ՈւՂԻՂ
Հայկական բանակը չի զիջելու, նախագահն ունի միայն մեկ ելք. ընդդիմության առաջնորդները` հանրահավաքի ժամանակ (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բաղրամյան պողոտայում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը։

Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց լրագրողներին, որ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին ՀՀ վարչապետի հրամանագիրն ուժի մեջ մտնի, բանակը նրան չի ենթարկվի։

«Բանակը չի զիջի, քանի որ սա միայն մեկ մարդու հարց չէ։ Սա Օնիկ Գասպարյանի անձնական խնդիրը չէ, ամբողջ բանակն իրավիճակն ընդունում է որպես ընդհանուր, կոլեկտիվ հարց։ Եվ այնտեղ ոչ ոք չի զիջի», – վստահ է Մանուկյանը։–0–