Հայկական բանակը 6 դիրք է հետ վերցրել. Անդրանիկ Քոչարյան

16.09.2022, 13:45
Հայկական բանակը 6 դիրք է հետ վերցրել
Հայկական բանակը 6 դիրք է հետ վերցրել. Անդրանիկ Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական բանակը 6 դիրք է հետ վերցրել։ Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում։

Նրան հարց ուղղեցին 10 քմ տարածքի ռազմավարական նշանակության մասին, որն օկուպացրել է Ադրբեջանը սեպտեմբերի 13–ին սանձազերծած ագրեսիայի ընթացքում։

«Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործողությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել։ Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է», – նշեց նա։

Քոչարյանը ձեռնպահ մնաց մանրամասներ ներկայացնելուց` նշելով, որ հնարավոր են փոփոխություններ։–0–