553.35
6.78
477.31
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը տոնում է Ծաղկազարդը` Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

11:32
28 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: 

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): 

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: 

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:–0–

Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:25
27 Հոկտեմբերի 2021
«Օրենքով գող»-ի ընտանիքին կրակողը բացահայտվել է, ՊՊԾ-ն դուրս կգա՞ Փաշինյանի դեմ.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
«Օրենքով գող»-ի ընտանիքին կրակողը բացահայտվել է, ՊՊԾ-ն դուրս կգա՞ Փաշինյանի դեմ.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
19:44
27 Հոկտեմբերի 2021
«Բա 98 թվին, որ գալիս էիք իշխանության, Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնելու ժամանակ, էն ժամանակ Արցախ չէ՞ր, հայրենիք չէ՞ր, հերիք եղավ, բոլ եղավ». Փաշինյանը հունից դուրս եկավ (ՎԻԴԵՈ)
«Բա 98 թվին, որ գալիս էիք իշխանության, Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնելու ժամանակ, էն ժամանակ Արցախ չէ՞ր, հայրենիք չէ՞ր, հերիք եղավ, բոլ եղավ». Փաշինյանը հունից դուրս եկավ.ՎԻԴԵՈ
19:23
27 Հոկտեմբերի 2021
«Եթե ինֆորմացիա է եղել պատերազմից առաջ, ինչո՞ւ Զինված ուժերն առաջին պատրաստվածության չեն բերվել». հարց` Նիկոլ Փաշինյանին
«Եթե ինֆորմացիա է եղել պատերազմից առաջ, ինչո՞ւ Զինված ուժերն առաջին պատրաստվածության չեն բերվել». հարց` Նիկոլ Փաշինյանին
19:15
27 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը նշել է, թե որն է իր համար Հայաստանի Հանրապետության սահմանը
Փաշինյանը նշել է, թե որն է իր համար Հայաստանի Հանրապետության սահմանը
15:45
27 Հոկտեմբերի 2021
Փողոցներ են փակ լինելու. ՃՈ–ն զգուշացնում է
Փողոցներ են փակ լինելու. ՃՈ–ն զգուշացնում է
12:59
27 Հոկտեմբերի 2021
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
11:31
27 Հոկտեմբերի 2021
Երևանի ավտոբուսները կհամալրվեն մետաղադրամների հաշվիչ մեքենաներով. Մարությանը մանրամասնում է
Երևանի ավտոբուսները կհամալրվեն մետաղադրամների հաշվիչ մեքենաներով. Մարությանը մանրամասնում է
11:17
27 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 2074 նոր դեպք, 714 մարդ առողջացել է, 39 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 2074 նոր դեպք, 714 մարդ առողջացել է, 39 մարդ մահացել է
10:42
27 Հոկտեմբերի 2021
Ամանորին ոչ աշխատանքային օրերը փոխվում են.ԱԺ–ն ընդունեց նախագիծը 1–ին ընթերցմամբ
Ամանորին ոչ աշխատանքային օրերը փոխվում են.ԱԺ–ն ընդունեց նախագիծը 1–ին ընթերցմամբ
10:29
27 Հոկտեմբերի 2021
ՀՀ նախագահն աննախադեպ, պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահն աննախադեպ, պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա.ՎԻԴԵՈ
23:00
26 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, ինչի՞ց են մահացել քույրերը և ո՞վ կփոխարինի Թաթոյանին.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, ինչի՞ց են մահացել քույրերը և ո՞վ կփոխարինի Թաթոյանին.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
19:45
26 Հոկտեմբերի 2021
Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով
Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: