485.74
7.81
458.98
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը տոնում է Ծաղկազարդը` Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

09:00
05 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:56
20 Մայիսի 2022
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել. ՎԻԴԵՈ
15:00
20 Մայիսի 2022
Ինչու է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
Ինչու  է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
14:39
20 Մայիսի 2022
Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն
Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն
12:44
20 Մայիսի 2022
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել հյուրանոցի սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ (ՎԻԴԵՈ)
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել հյուրանոցի սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ. ՎԻԴԵՈ
12:32
20 Մայիսի 2022
40 հազար դոլար կաշառք է վերցրել սպանության հոդված անցնող մեղադրյալի մորից.ՔԿ նախկին պաշտոնատար անձը ձերբակալվել է
40 հազար դոլար  կաշառք է վերցրել սպանության հոդված անցնող մեղադրյալի մորից.ՔԿ նախկին պաշտոնատար անձը ձերբակալվել է
12:04
20 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները հավաքվել են հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա Փաշինյանի, ԱՄՆ դեսպանի հանդիպումի ՀԿ–ների հետ
Ընդդիմության ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀԿ–ների ներկաայցուցիչների հետ
11:09
20 Մայիսի 2022
«Նիկոլ դավաճան». ցուցարարները Երևանում դիմավորեցին Լիտվայի նախագահին
«Նիկոլ դավաճան». ցուցարարները Երևանում դիմավորեցին Լիտվայի նախագահին
10:49
20 Մայիսի 2022
ԳՇ նախկին պետի որդին կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով. նշվում է, որ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ
Եղել է թմրամիջոցի ազդեցության տակ. ԳՇ նախկին պետի որդին կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով
10:29
20 Մայիսի 2022
Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր
Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր
20:09
19 Մայիսի 2022
Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Միշելի և Ալիևի հետ
Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Միշելի և Ալիևի հետ
16:10
19 Մայիսի 2022
Հայաստանը ձևավորել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովի կազմը
Հայաստանը ձևավորել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցերով ազգային հանձնաժողովի կազմը
14:50
19 Մայիսի 2022
Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն, հրապարակվել են հասցեները
Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն, հրապարակվել են հասցեները