Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
11.10.2023,
13:59
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հանցավորության մակարդակով աշխարհում զբաղեցրել է վերջից 9-րդ տեղը աշխարհի 133 երկրների շրջանում՝ առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից և տարածաշրջանի պետություններից։ Այս մասին են վկայում World Population Review-ի հետազոտության տվյալները։
Վարկանիշային աղյուսակում երկրները դասավորված են նվազման կարգով՝ հանցավորության ամենաբարձր ցուցանիշներից դեպի նվազում։
Հետազոտության մեջ հանցավորության ընդհանուր մակարդակը հաշվարկվում է` ցանկացած տեսակի հանցագործությունների ընդհանուր թիվը ընդհանուր բնակչության թվի վրա բաժանման միջոցով, այնուհետև արդյունքը բազմապատկվում է 100 000-ով (քանի որ հանցավործության մակարդակը սովորաբար նշվում է որպես հանցագործությունների X թիվ 100 000 մարդու հաշվով):
Հանցավործության մակարդակը մեծապես տարբերվում է երկրից երկիր և կախված է բազմաթիվ գործոններից: Օրինակ, աղքատության և գործազրկության բարձր մակարդակը հակված է մեծացնել հանցավորության մակարդակը երկրում: Եվ հակառակը, խիստ իրավակիրառումը և պատիժները հակված են նվազեցնելու հանցավորության մակարդակը:
Հանցավործության ամենաբարձր մակարդակը, ըստ հետազոտության, գրանցվել է Վենեսուելայում, Պապուա Նոր Գվինեայում, Հարավային Աֆրիկայում, Աֆղանստանում և Հոնդուրասում, իսկ ամենացածրը՝ Քաթարում, ԱՄԷ-ում, Թայվանում, Օմանում և Շվեյցարիայում։-0-