Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի

23.02.2023, 11:01
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ:–0–