416.92
4.78
387.22
+30
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում տուբերկուլոզի բուժման նոր մեթոդ են փորձարկում. փորձագետ

19:14
24 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տուբերկուլոզի բուժման նոր մեթոդ են փորձարկում, որը թույլ կտա բազմատեղակայուն տուբերկուլոզը բուժել ոչ ներարկային տարբերակով` դեղահաբերով: Այս մասին ասաց ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ասուլիսի ժամանակ, որը կազմակերպվել էր մարտի 24-ին նշվող Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Նա ընդգծեց, որ բուժման հաջող ելքերի համար շատ կարևոր է ծառայությունների անվճար լինելը:

«Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումը և բուժումն անվճար է: Ամբողջ ծավալով պետությունը ֆինանսավորումը փակում է: Տուբերկուլոզի բուժումը երկարատև է, այն բուժելի հիվանդություն է», - նշեց նա՝ ավելացնելով, որ ազգային ծրագրերի արդյունավետ իրականացման գործում մեծ աջակցություն է ցուցաբերում հենց Գլոբալ հիմնադրամը: Մասնավորապես, աջակցում է տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրերին:

«Աշխատանքները սկսել ենք 2003 թ.-ից և, մինչ այսօր, շուրջ 80 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն է ցուցաբերվել երկու ազգային ծրագրերով: Աջակցությունը եղել է տարբեր ուղղություններով՝ դեղերի, սարքավորումների տրամադրում, սոցիալ-հոգեբանական ծառայություններ, բուժանձնակազմի վերապատրաստում, կրթական ծրագրեր»,-ասաց Հարությունյանը:

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշի բարելավման գծով զգալի առաջընթաց է գրանցել:

«Վերջին 10 տարվա ընթացքում ամեն տարի համաճարակաբանական իրավիճակի լավացում է նկատվում: Վերջին տարիներին հիվանդացության ցուցանիշը նվազել է 4.4 անգամ: Եթե 2011 թ.-ին հիվանդացության ցուցանիշը եղել է 56.2 % (100 հազար բնակչի հաշվով), ապա 2021 թ.-ի տվյալներով 13.4 % է»,-ասաց Խաչատրյանն՝ ընդգծելով, որ սա բավականին մեծ ձեռքբերում է:

Նրա խոսքով, թոքաբանության ազգային կենտրոնը տարիներ առաջ նպատակային ցուցանիշ է սահմանել 15 %-ը, սակայն այսօր ոչ միայն հասել է այդ ցուցանիշին, այլև նվազեցրել է:

«Արդյունքները գոհացուցիչ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է կանգ առնենք: Մենք պետք է շարունակենք մեր ծրագրերը՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Դրական ցուցանիշ է գրանցվել նաև տուբերկուլոզի հետևանքով մահացության ցուցանիշների գծով:

Մասնավորապես, վերջին 10 տարիների ընթացքում մահացության ցուցանիշը տատանվել է 1.7-1.5 %-ի շրջանում (100 հազար բնակչի հաշվով)»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ 2021 թ.-ին մահացության ցուցանիշը ևս բավական նվազել է՝ կազմելով 0.6%: Այդ ամենին նպաստում են կանխարգելիչ, իրազեկման միջոցառումներն ու բուժման արդյունավետության բարձրացումը:

«Պետք է տարբերակել տուբերկուլոզի վարակվածություն և տուբերկուլոզի հիվանդություն հասկացությունը: Մարդը կարող է վարակվել, երկար տարիներ ունենալ այդ վարակն իր օրգանիզմում, բայց հիվանդ չլինել: Հիվանդությունը կարող է ձևավորվել այն պարագայում, երբ տեղի է ունենում իմունիտետի անկում»,-ասաց Խաչատրյանը:

Փորձագետը թվարկեց տուբերկուլոզի հիմնական ախտանիշերը՝ երկուսից երեք շաբաթ տևող հազ՝ խորխարտադրությամբ, մինչև 38 աստիճան երկարատև ջերմություն, քաշի կտրուկ անկում, թուլություն, գիշերային քրտնարտադրություն:

«Եվս մեկ անգամ նշեմ, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է»,-ասաց Խաչատրյանը՝ հորդորելով ախտանիշերի առկայության դեպքում ժամանակին դիմել բժշկի և հետազոտվել:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով