553.94
6.71
476.55
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կրկին տուգանելու են ԱՊՊԱ պայմանագրի բացակայության համար

11:53
05 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հուլիսի 6-ից վերսկսելու է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության, ինչպես և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների պատճառով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով ժամանակավորապես կասեցված ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքերի հետ կապված յուրաքանչյուր տասը օրվա համար` 5.000 դրամի չափով տուգանք նախատեսող վարչական պատասխանատվության կիրառումը։

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ

1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

- Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասը օր՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասը օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5.000 դրամի) չափով,

- Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 դրամի) չափով:

Գերատեսչությունից հորդորում են մինչև ԱՊՊԱ պայմանագրի ժամկետի լրանալը (նոր տրանսպորտային միջոց ձեռք բերելու դեպքում՝ հաշվառումից անմիջապես հետո) կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր, իսկ եթե տրանսպորտային միջոցը չեք շահագործում, ապա սահմանված կարգով հանձնել հաշվառման վկայագիրն ու համարանիշերը։

ԱՊՊԱ պայմանագրեր կարող եք կնքել առցանց (on-line) եղանակով կամ այցելելով Ձեր նախընտրած ապահովագրական ընկերության կամ գործակալի գրասենյակ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
21 Հոկտեմբերի 2021
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին
12:31
21 Հոկտեմբերի 2021
Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից, նրա փոխարեն նոր նշանակում է կատարվել
Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից, նրա փոխարեն նոր նշանակում է կատարվել
12:12
21 Հոկտեմբերի 2021
Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից 4–ի վիճակը ծանր է, 2–ինը`ծայրահեղ ծանր.ԱՆ
Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից 4–ի վիճակը ծանր է, 2–ինը`ծայրահեղ ծանր
11:05
21 Հոկտեմբերի 2021
Հակառեկորդը շարունակվում է.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2603 նոր դեպք, 827մարդ առողջացել է, 32 մարդ մահացել է
Հակառեկորդը շարունակվում է.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2603 նոր դեպք, 827մարդ առողջացել է, 32 մարդ մահացել է
21:23
20 Հոկտեմբերի 2021
Սուրենյանը պարզաբանում է ներկայացրել առաջիկա օրերին սպասվող ցրտահարությունների կապակցությամբ
Սուրենյանը պարզաբանում է ներկայացրել առաջիկա օրերին սպասվող ցրտահարությունների կապակցությամբ
15:31
20 Հոկտեմբերի 2021
Ջրի սակագինը կարող է դառնալ 200 դրամ. «Վեոլիա ջուր»-ը ավելի մեծ չափով բարձրացման հայտ է ներկայացրել
Ջրի սակագինը կարող է դառնալ 200 դրամ. «Վեոլիա ջուր»-ը ավելի մեծ չափով բարձրացման հայտ է ներկայացրել
14:51
20 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը հիստերիայի մեջ է, Առուշանյանին քաշում է իր կողմը, Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվել.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հիստերիայի մեջ է, Առուշանյանին քաշում է իր կողմը, Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվել.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:19
20 Հոկտեմբերի 2021
Ջերմաստիճանի կտրուկ նվազում է կանխատեսվում, սպասվում են ցրտահարություններ
Ջերմաստիճանի կտրուկ նվազում է կանխատեսվում, սպասվում են ցրտահարություններ
13:53
20 Հոկտեմբերի 2021
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով
13:33
20 Հոկտեմբերի 2021
Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում
ՎՏԲ-Հայաստան Բանկը, զբաղեցնելով առաջատար դիրքեր ապառիկ վարկավորման շուկայում, առաջարկում է հաճախորդներին Բանկի` ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ
13:13
20 Հոկտեմբերի 2021
Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժել է 14 մարդ, 3 վիճակը ծայրահեղ ծանր է
Երևան–Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժել է 14 մարդ, 3 վիճակը ծայրահեղ ծանր է
23:24
19 Հոկտեմբերի 2021
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Ադրբեջանից վերադարձած 5 ռազմագերիների դիմավորման կադրերը (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Ադրբեջանից վերադարձած  5 ռազմագերիների դիմավորման կադրերը.ՖՈՏՈ