415.5
6.72
406.28
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կբարձրացվեն կենսաթոշակն ու նպաստները

13:55
30 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2023թ.-ին սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով, ինչը թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների չափերը, ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Մասնավորապես, կենսաթոշակներին հատկացվող գումարները կավելացվեն 33 մլրդ դրամով:

«2023-ին հավելյալ միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձի ավելացման համար: Այդ նպատակին նախատեսվում է ուղղել 17,3 մլրդ դրամ»,-ասաց նա:

«Առողջապահության ոլորտում 2023թ..–ին սահմանված ֆինանսավորումը կգերազանցի 2022թ.–ի պետբյուջեն 22,3մլրդ դրամով կամ 18,6%–ով։ Ընթացիկ ծախսերի ավելացումը կկազմի 17,2մլրդ դրամ, կապիտալ ծախսերը 2023թ.–ին այդ ուղղությամբ, ընթացիկ տարվա համեմատ, կլինեն 5,1մլրդ դրամից ավել», – ընդգծեց նա։

Կրթության ոլորտում ծախսերի ավելացումը կկազմի 31,6մլրդ դրամ, ընթացիկ ծախսերը կավելանան 18,3մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 13,3մլրդ դրամով։ Գիտությանը 2023թ.–ին կհատկացվի 36,3մլրդ դրամ, ինչը 6,2մլրդ դրամով ավել է 2022թ.–ի պետբյուջեի նույն ցուցանիշից։

«Դա թույլ կտա շարունակել գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, գիտական կենտրոններն ապահովել ժամանակակից սարքավորմամբ», – նշեց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:46
09 Օգոստոսի 2022
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը. ՍԽԵՄԱ
10:08
09 Օգոստոսի 2022
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
15:26
08 Օգոստոսի 2022
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
13:16
08 Օգոստոսի 2022
Հայաստանում շքեղ աստղաթափ է սպասվում
Երկնակամարում ֆանտաստիկ տեսարաններ են սպասվում
10:01
08 Օգոստոսի 2022
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
17:32
07 Օգոստոսի 2022
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
11:51
05 Օգոստոսի 2022
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:16
05 Օգոստոսի 2022
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:54
04 Օգոստոսի 2022
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
11:03
04 Օգոստոսի 2022
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:00
03 Օգոստոսի 2022
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
Ավետիք Չալաբյանը կրկին 3 ամսով կալանավորվեց
10:28
03 Օգոստոսի 2022
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին