435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կատարվել է բացառիկ վիրահատություն. հեռացվել է հսկայական`12 կգ զանգվածով գոյացություն

12:29
22 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է հսկայական ՝ 40*30սմ չափերով և 12 կգ զանգվածով հետորովայնամզային տարածության ուռուցքի և ձախ երիկամի միաժամանակյա հեռացում։

Ինչպես հայտնում են կենտրոնից, 1952 թ.–ին ծնված կինն ընդունվել է ՈՒԱԿ՝ գանգատվելով որովայնի մեծացումից և ցավերից։ Պարզվել է, որ կնոջ որովայնը սկսել է մեծանալ 4 տարի առաջ, իսկ վերջին 4 ամիսների ընթացքում աճը զգալիորեն արագացել է։ Համակարգչային շերտագրումով ախտորոշվել է հետորովայնամզային տարածության գոյացություն՝ ձախից։ Այն իր մեջ ներառում էր ձախ երիկամը, չափսերը, ըստ ՀՇ պատկերի, 38*26սմ։

Աղեստամոքսային համակարգի կոնտրաստ ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ առկա էր այդ համակարգի օրգանների շեղում դեպի աջ՝ մեխանիկական ճնշման պատճառով։

Կատարվել է հետորովայնամզային ուռուցքի հեռացում՝ միաժամանակյա նեֆրէկտոմիայով։ Վիրահատությունը կատարել են Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, բաժանմունքի վիրաբույժ Վիկտորիա Հովհաննիսյանը և Օնկուորոլոգիական բաժանմունքի վիրաբույժ Վարդան Առաքելյանը, անեսթեզիոլոգ՝ Սամվել Պողոսյան։ Հեռացված ուռուցքի չափսերը կազմել են 40*30 սմ, զանգվածը՝ 12կգ։
Հյուսվածաբանական հետազոտությամբ ախտորոշվել է բարձր տարբերակված լիպոսարկոմա։ Հիվանդը 7-րդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Ինչպես պարզաբանեց Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, մեկ ամսվա ընթացքում բաժանմունքում կատարվել է երկու նմանատիպ վիրահատություն, և առաջինի ժամանակ, քանի որ ուռուցքը փոքր էր, հաջողվել էր պահպանել հիվանդի երիկամը։ Այս դեպքում ուռուցքն ամբողջությամբ պատել էր երիկամը, և, ավաղ, այն պահպանել հնարավոր չէր։

Հմայակ Եփրեմյանը ևս մեկ անգամ հորդորեց ազգաբնակչությանը դիմել բժշկի առաջին իսկ գանգատի դեպքում՝ նմանատիպ ծավալուն և հաշմող վիրահատություններից խուսափելու համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով