Հայաստանում կանցկացվի երկրորդ Buissup Global Forum–ը
02.09.2022,
15:02
Սեպտեմբերի 5–11–ը Դիլիջանում տեղի կունենա երկրորդ Buissup Global Forum–ը

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 5–11–ը Դիլիջանում տեղի կունենա երկրորդ Buissup Global Forum–ը։ Ծրագիրն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիայի» նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, հայտնել են միջոցառման կազմակերպիչները։
«Սա հարթակ է, որը յոթ օրվա ընթացքում կազմակերպում է ինտենսիվ բիզնես դասախոսություններ երիտասարդ և սկսնակ գործարարների համար։ Յոթ օրվա ընթացքում մոտ 200 մարդ կստանա գիտելիք տարբեր ոլորտներից` մարքեթինգ, ֆինանսներ, մոդելավորում, ծրագրավորում և, իհարկե, գիտելիք այն մասին, թե ինչպես ճիշտ և գրագետ ներկայանալ ներդրողներին», – ասաց «Հայ գործարարների ասոցիացիայի» գլխավոր տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Ֆորումի մասնակիցներն ընդհանուր առմամբ կներկայացնեն 50 նախագիծ։
Buissup Global Forum–ի գլխավոր մենթոր Նարեկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ միջոցառման շրջանակում սթարթափերը հնարավորություն կստանան ներկայացնել սեփական նախագծերն իրական ներդրողներին։
Նա նաև կարևորեց այն, որպեսզի ներկայացված գաղափարները նպատակաուղղված լինեն գլոբալ խնդիրների լուծմանը` ամբողջ աշխարհին ներկայացնելու նպատակով։
Առաջին Buissup Global Forum–ն անցկացվել է 2021թ.–ի սեպտեմբերին Դիլիջանում։ Յոթօրյա աշխատանքի ընթացքում աշխարհի տարբեր անկյունների ավելի քան երկու հարյուր մասնակիցների ընձեռվեց բացառիկ հնարավորություն ձեռք բերել նոր հմտություններ, ներկայացնել սեփական նախագծերը, գտնել գործընկերներ։–0–