Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է

01.12.2022, 12:01
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 01-ի գիշերը, 03-ի ցերեկը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ին, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 01-ի գիշերն, 03-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ին, 03-ի գիշերը, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:-0-