Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 5–8 աստիճանով

10.10.2022, 11:38
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 5–8 աստիճանով
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 5–8 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, հոկտեմբերի 10–14–ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը կանխատեսվում է +22…+24 աստիճան, ուրբաթ արդեն ջերմաստիճանը կնվազի` հասնելով +19…+21։

Ամենացուրտ եղանակը սպասվում է չորեքշաբթի գիշերը և հինգշաբթի Շիրակի և Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի լեռներում, որտեղ կանխատեսվում է մինչև 0 աստիճան։–0–