Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է +36
14.06.2021,
11:53
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, Երևանում սպասվում է +36

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում հունիսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ։ Այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +33...+35, գիշերը`+19...+21, վաղը մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +34...+36, գիշերը` +20...+22։
Հանրապետության տարածքում հունիսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։–0–