Հայաստանում հաստատվեց ջրամատակարարման բարձրացված սակագինը

29.11.2022, 14:35
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա
Հայաստանում հաստատվեց ջրամատակարարման բարձրացված սակագինը
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ջրի վերանայված սակագները՝ համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (Հայաստանում ջրամատակարարման օպերատոր) հայտի։ Կարգավորոչի որոշմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից միջին կշռված սակագինը մեկ խորանարդ մետրի համար կբարձրանա 8,419 դրամով։

Սոցիալապես անապահով բաժանորդների համար (նրանք շուրջ 100 հազար են) սակագինը կմնա 1 խմ-ի համար 180 դրամ, իսկ մյուս կատեգորիաների սպառողների համար այն 200,47 դրամից կդառնա 208,419 դրամ։

Ավելի վաղ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ կառավարությունը մեկ տարով սուբսիդավորելու է սակագների տարբերությունը, որպեսզի սպառողների համար գները չփոխվեն մինչև 2023 թվականի վերջ։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն (ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի «դուստրը») 2016-2031 թվականներին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատորն է։-0-