431.08
4.38
402.99
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ծխախոտը պետք է «տակից» վաճառեն. ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում այլևս չեն երևալու (ՎԻԴԵՈ)

15:45
05 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում  16 տարեկանից բարձր բնակչության 27. 9 %-ը ծխում է, ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (51 %) և յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխող է:

Այս մասին կառավարության նիստին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ 2022 թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թ-ի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթները:

«Մեր քաղաքականությունն է, հանձնառությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: Այսպիսով, հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սնդդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների», - ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց նաև, որ ուժի մեջ է մտնում նույն արտադրատեսակների մակետների և դրանց գովազդային ցուցադրությունը: Նախկինում կրպակներում շատ տեսանելի վայրերում հստակ կերպով տուփերը, մակետները ցուցադրելու միջոցով ակտիվ գովազդ էր տարվում:

«Մեր կարծիքով՝ սա կնպաստի գովազդի ազդեցության շնորհիվ նաև մեր երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման և, ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցմանը: Հայաստանում, ցավոք, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և տղամարդկանց մոտ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք՝ այս առումով պայքարը հետևողական տանելու համար»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ այս կարգավորմամբ առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում չպետք է տեսնեն:

«Այսինքն` ծխախոտի տուփը մեզ համար հանրային կյանքում վերանում է, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդն ասենք ձեռքին ուղղակի ունի: Կոմերցիոն տարածքներում ծխախոտի տուփի հետ չպետք է առնչվենք», -ասաց վարչապետը՝ հիշեցնելով խորհրդային ժամանակների հայտնի բառապաշարը՝ «ծխախոտը պետք է «տակից» վաճառեն»:

Նախարարն էլ իր հերթին նշեց, որ տեսանելի վայրերում, վաճառքի սրահներում ծխախոտը կամ դրան առնչվող գովազդն ընդհանրապես պետք է տեսանելի չլինի: «Մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ դրանք հիմնականում տեղակայված են լինում խանութի ամենաբանուկ մասում՝ քաղցրավենիքների և վճարելու հատվածում և ամենատեսանելի վայրերում: Պետք է խանութների այդ հատվածում ծխախոտի կամ դրա փոխարինիչների որևէ տուփ պետք է ցուցադրված չլինի»,-ասաց Ավանեսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:19
20 Նոյեմբերի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ օդի ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով
16:06
18 Նոյեմբերի 2023
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կրակի հետևանքով
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով
17:56
17 Նոյեմբերի 2023
Համայնքային ժողովներ՝ համայնքային կյանքն առողջացնելու լուծումներ գտնելու նպատակով
Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից
17:37
17 Նոյեմբերի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում
16:04
17 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով (ՖՈՏՈ)
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է․ ՖՈՏՈ
15:43
17 Նոյեմբերի 2023
Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կիրականացվեն
14:17
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
12:06
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում այսօր տեղացել է առաջին ձյունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին ձյունն է տեղացել․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:08
16 Նոյեմբերի 2023
Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
Ուշադրություն. Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
16:12
16 Նոյեմբերի 2023
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
15:49
16 Նոյեմբերի 2023
Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
13:25
16 Նոյեմբերի 2023
Ո՞ր տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
ՆԳՆ–ից պարզաբանել են, թե որ տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ