432.8
4.09
410.12
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)

21:15
29 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ:

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որը կյանքի է կոչում Ամերիաբանկը: Նրան են միացել Հայաստանի առաջատար ապրանքանիշերը, ինչպիսիք են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) և «Տաշիր» ընկերությունների խումբը:
Ճամբարն անցկացվում է «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» նշանաբանի ներքո: Ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան տղաներ և աղջիկներ, որոնք հանդես են գալիս մարզային ակումբներում, մասնակցել են և աչքի են ընկել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի առաջնություններում և լավագույնն են իրենց խաղային դիրքերում:

Պատանիներին մարզելու համար Հայաստան են ժամանել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, Լեո Մոզեսոն և Վիրիո Պերելին:
Միլայի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում մարզվել են շուրջ 200 հազար պատանիներ՝ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թաիլանդից, Կանադայից և տասնյակ այլ երկրներից: Հայաստանում ճամբարն անցկացվում է երկու հերթափոխով՝ մայիսի 28-ից հունիսի 7-ը:
Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը հայտնեց, որ ակադեմիան կիսվել է իր փորձով աշխարհի բազմաթիվ երկրներում և առաջին անգամ ճամբար է կազմակերպում տարածաշրջանում: Նա ընդգծեց, որ մարզերի երեխաների ներգրավումը ընկերության բազմամյա ջանքերի շարունակությունն է այդ երեխաների ուսուցման գործում:

Америабанк

«Հաշվի առնելով այն, թե ինչ կարևոր է, որպեսզի մարզերում ապրող մարդիկ ավելի լավատեսորեն տրամադրվեն և այնտեղ ակտիվություն լինի՝ մենք կարծում ենք, որ մարզերի երեխաների ներգրավումը ևս խորհրդանշական նշանակություն կունենա», - ասաց նա ասուլիսի ժամանակ:

Америабанк

Հակոբյանն ընդգծեց, որ հետագայում նման նախագծերի գործարկման ժամանակ երևանցի երեխաները ևս կներգրավվեն, բայց այս դեպքում մասնակիցների սահմանափակ թվի պատճառով որոշվեց նախապատվությունը տալ մարզերի երեխաներին:

Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսին նշեց, որ ճամբարն առաջին անգամ կազմակերպվել է 1998թ.-ին, և այս տարի 7 հազար երեխա կմասնակցի ճամբարներին ամբողջ աշխարհում:

«Հայաստանում ճամբարը կանցկացվի երկու հերթափոխով՝ 5 օրով, մարզումները կանցկացվեն առավոտյան և երեկոյան: Խմբերից յուրաքանչյուրը կմասնակցի 10 մարզման», - ասաց նա:

Ամադեսին ընդգծեց, որ ճամբարը բաց է 6-16 տարեկան երեխաների համար՝ անկախ նրանց ֆուտբոլային հմտություններից և հնարավորություններից:

Америабанк

«Տասը օրում անհնար է պատրաստել չեմպիոններ, բայց մեր հիմնական նպատակն է սովորեցնել նրանց, որպեսզի նրանք կարողանան հետագայում ինքնուրույն զարգանալ և առաջ շարժվել ֆուտբոլային ճանապարհով: Միգուցե նրանցից ընդամենը 1%-ն ապագայում դառնա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, բայց մեր նպատակն է ոչ միայն մարզումները, մենք ուզում ենք մարդ կերտել», - ասաց նա:

Ամադեսին ընդգծեց, որ մարզիչներն ավելի քան բավարարված են երեխաների մասնակցության մակարդակով, նրանք ոգեշնչված են իրենց գործողություններով:
Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարի տեխնիկական տնօրեն, գլխավոր մարզիչ Կլաուդիո Զոլան պատմեց, որ ճամբարի ընթացքում մարզիչները երեխաներին կփոխանցեն գիտելիքներ և հմտություններ: Նա նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ առաջին անգամ է տեսնում գրեթե հավասար հարաբերակցություն ճամբարում մասնակցող տղաների և աղջիկների միջև:

«Կա կարծրատիպ, որ հայերն ուժեղ չեն թիմային մարզաձևերում, ավելի հաջողակ են անհատական մարզաձևերում: Բայց մենք ուզում ենք կոտրել այդ կարծրատիպը և վստահ ենք, որ կհասնենք մեծ հաջողությունների թիմային մարզաձևերում: Դա ևս մեկ քայլ է Հայաստանում ֆուտբոլի առաջխաղացման հարցում՝ որպես ամենաթիմային մարզաձև, նոր մոտեցումների ներդրման, միջազգային մարզիչներին հրավիրելու հարցում», - ընդգծեց Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Америабанк

ԶՊՄԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նշեց, որ ճամբարը հնարավորությունների պատուհան է երեխաների համար, այն գոնե նրանցից մի քանիսի համար կդառնա դուռ դեպի եվրոպական ֆուտբոլի աշխարհ:

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի, «Տաշիր» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հույս հայտնեց, որ նախագծին մասնակցող մեծ թվով պատանիներ կկարողանան ստանալ միջազգային փորձ, խաղալ արտերկրում և հասնել իրենց նպատակներին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
07 Հոկտեմբերի 2023
Ֆասթ Բանկը դարձել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում
16:44
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
13:26
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
13:19
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
12:34
06 Հոկտեմբերի 2023
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
12:18
06 Հոկտեմբերի 2023
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
11:38
06 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ին ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ