Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ փորձել են տեղափոխել ավելի քան 1 կգ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր (ՖՈՏՈ)

10.02.2023, 11:38
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1կգ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով. ՖՈՏՈ
Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ փորձել են տեղափոխել ավելի քան 1 կգ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային և ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 - рис.1

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված կարգով հայտարարագրման տեղափոխումը, Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։

Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։–0–