Հայաստանի խանութներից մեկում կրկնապիտակով կոնֆետներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

01.03.2019, 15:53
Հայաստանի խանութներից մեկում կրկնապիտակով կոնֆետներ են հայտնաբերվել:
Հայաստանի խանութներից մեկում կրկնապիտակով կոնֆետներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, 12.2018 մինչև 9 ամիս պահման ժամկետով), հաղորդում է Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը։ 

«Տնտեսվարողի ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ, այո, նշված շոկոլադապատ ժելեները ժամկետանց են, իսկ տուփի վրա կա կրկնապիտակ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կոնֆետները տեղում ոչնչացվել են:

 - рис.1

ՍԱՏՄ մասնագետներն այցելել են նաև կոնֆետները տվյալ խանութին առաքած՝ սննդամթերքի ներմուծմամբ և մանրածախ վաճառքով զբաղվող «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ, որի մեծածախ պահեստում (Ջրվեժ, Բանավան 5, «Տուրկապ» ՓԲԸ-ի տարածք) հայտանբերել են 132 անվանում թերի մակնշմամբ սննդամթերք:

Դրանց իրացումը կասեցվել է և տրվել ժամանակ խախտումները վերացնելու համար:

«Թեև պահեստում վերը նշված շոկոլադապատ ժելեներից չի հայտնաբերվել, սակայն առկա են եղել 2 տուփ պոլիէթիլենային փաթեթավորմամբ և ժամկետի կրկնակի պիտակավորմամբ կոնֆետներ, որոնք տեղում ոչնչացվել են», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–