Նախորդ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց

29.07.2020, 10:05
Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Նախորդ գիշերվա  ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասն Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Загружается новость ... "Лево"
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:

Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ

Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ

Բարձրունի, Անգեղակոթ ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 12 անգամ:-0-