Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել
18.11.2022,
14:25
«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ պեղումների արդյունքում Ք.ա. 7-րդ դարին պատկանող կառույց է բացվել:
«Սա Ռուսա 2-րդի ժամանակաշրջանն է: Առնվազն 17 մետրը 50 մետրի վրա մոնումենտալ կառույց է բացվում իր ենթակառուցվածքներով: Իհարկե, մենք դեռ մի հատվածն ենք պեղել, որի արդյունքում սալահատակներով, մոնումենտալ պատերով, 11 կլոր սյան խարիսխ է բացվել»,-ասաց նա:
Բադալյանը պատմեց, որ հնագետները ֆիքսել են նաև հրդեհի հետքեր, այրված շերտ սալահատակի վրա, որոնք արդեն ավելի ուշ փուլերին են վերաբերվում:
«Մենք այս պեղավայրից ունենք նաև միջնադարյան խեցեղենից մի քանի բեկորներ և ամենայն հավանականությամբ կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարյան ժամանկաշրջանում»,-ասաց արշավախմբի համաղեկավարը:
Նա նշեց, որ ավստրիացի գործընկերներն աշխատում էին Թեյշեբաինի ամրոցից հարավ ընկած հատվածում, հայկական կողմը` ամրոցի մուտքից հարավ-արևելք ընկած հատվածում: «Ավստրիական խումբը պեղել է մի շարք հնագիտական հետուրարտական ժամանակաշրջանի շերտեր, ինչը փաստում է, որ կյանքը Կարմիր բլուրում շարունակվել է նաև Երվանդունիների ու Աքեմենյանների ժամանակ: «Տարածքից հայտնաբերված մի քանի փոքրիկ, այրված ոսկորների բեկորներից նմուշներ ենթարկվելու են անալիզի ավստրիացի գործընկերների ուժերով»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ «Կարմիր բլուրում» պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի:
«Մենք հույս ունենք ամբողջապես պեղել այս մոնումենտալ համալիրը, այնուհետև ամրակայել և դարձնել հուշարձանի մաս: Կարծում եմ սա շատ գրավիչ կլինի, քանի որ մենք խոսում ենք շուկայի կամ քարավանատան մասին: Հաջորդ տարի պեղումները ցույց կտան, թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, սակայն, այն ինչ մենք բացում ենք, իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է հայկական քարավանատների ճարտարապետական հատակագիծը»,-հավելեց Միքայել Բադալյանը:
Սեպտեմբերի 24-ից «Կարմիր բլուրում» մեկնարկած պեղումները կավարտվեն նոյեմբերի 19-ին:-0-